«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ասում են...

Ասում են...
01.11.2016 | 00:58

...թե Գագիկ Ծառուկյանի «երկրորդ հայտնության» անկեղծացումները քաղաքականություն վերադառնալու, «ծալած էջը» բացելու հավանականության մասին, անշուշտ, համաձայնեցված էին նախագահական նստավայրի հետ, սակայն այստեղ` ամենաբարձր մակարդակով, հասկացրել են, որ ընդունելի չեն նրա որոշ մտքեր, մասնավորապես ներումի, մեծահոգության և հատկապես` կարկառունների մասով։ Ասում են նաև՝ դա էր պատճառը, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հարկ համարեց խոսել «քաղաքական մշակույթից և կոռեկտությունից»։

Դիտվել է՝ 5559

Մեկնաբանություններ